ՄիջազգայինՆորություններ
Իրանի զսպիչ ուժը տարածաշրջանի երկրների համար կայուն անվտանգության և խաղաղության կետ է. Էբրահիմ Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի զսպիչ ուժը կայուն անվտանգության և խաղաղության կետ է տարածաշրջանի երկրների համար:
«Ոչ մի սպառնալիք չի կարող ազդել Իրանի հրթիռային և պաշտպանական արդյունաբերության վրա, քանի որ այս ժամանակակից արդյունաբերությունը տեղական է և երկիր չի ներմուծվում արտասահմանից», — ասել է Ռաիսին իրանական նոր «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռի ներկայացման արարողության ժամանակ:
«Դա երկրի համար հրթիռային և պաշտպանական արդյունաբերության ոլորտում ինքնաբավության հասնելու ճիշտ ուղին էր»,- նշել է Իրանի նախագահը։
«Այսօր մենք զգում ենք, որ այս զսպող ուժը զարգացել է», — ասել է նախագահը՝ հավելելով, որ նման ուժը կապահովի անվտանգություն և կայուն խաղաղություն տարածաշրջանում։