Նորություններ

Քննարկվել են «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի կարգավորումները․ Աշխատանքային խորհրդակցություն Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնում

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը մարզային հանդիպումների շրջանակում այցելել է ՀԿԱԾ Արարատի և Վայոց ձորի մարզային բաժին։ Արտաշատում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են բաժնի աշխատանքի կազմակերպմանն առնչվող ու լուծում պահանջող ընթացիկ հարցեր։

Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետ Լևոն Դանիելյանը բաժնում շրջայցից հետո ներկայացրել է կատարողական վարույթների ցուցանիշները, կատարողական գործողությունների ընթացքում գույքագրված խնդիրները։

Քննարկվել են հանրային քննարկման դրված «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի հիմնադրույթները, կարգավորման շրջանակը, կատարողական առանձին խումբ վարույթների առանձնահատկությունները, ինչպես նաև կարգավորման ենթակա այլ հարցեր։

Կարևորվել են մարզային բաժնի թափուր հաստիքների համալրման, բաժնի և բաժանմունքների կահավորման ու նյութատեխնիկական հագեցվածության հետ կապված խնդիրները ևս։

Խորհրդակցության ավարտին Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են հանձնարարականներ տեսչական ստուգումների արդյունքներով արձանագրված բացթողումները վերացնելու, դրանք հետագայում բացառելու, կատարողական վարույթների պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ։

 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Back to top button