ՆորություններՍպորտ
Տիկնիզյանն ու Սպերցյանը՝ երկրպագուների վարկածով ՌՊԼ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն երկրպագուների վարկածով ընդգրկվել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:
22-ամյա Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի ավարտված առաջնությունում 28 խաղում խփել է 10 գոլ ու կատարել 12 գոլային փոխանցում: 24-ամյա Նաիր Տիկնիզյանը մասնակցել է 29 խաղի՝ դառնալով 4 գոլի և 3 ասիստի հեղինակ:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստ Սպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի 2022/23 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան: