Նորություններ

Եթե Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք կամ դավաճան են անվանում, ինչի ե՞ն բերման ենթարկում իրերն իրենց անուններով կոչողներին. Աբրահամյան

Ոստիկանությունը իրադարձություններից հետ է մնացել ու տեղյակ չի, որ Փաշինյանին դավաճան կամ թուրք անվանելը վերջինիս համար վիրավորական չի: Նման մեկնաբանություն է իր ֆեյսբուքյան էջում գրել պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ու շարունակել.

«ՆԳ նախարարն ընկալման հետ կապված ակնհայտ խնդիր ունի: Եթե Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք կամ դավաճան են անվանում, ինչի ե՞ն բերման ենթարկում իրերն իրենց անուններով կոչողներին:

Ոստիկանությունում չեն վիրավորվում կամ չեն արձագանքում, երբ իրենց շեֆը Թուրքիայում մեր տղերքի դահիճների հետ քեֆ է անում, ուրախ զրույցներ վարում, հրապարակային հավաստիացնում, որ հայրենիք հանձնելու մտադրություն ունի, բայց երբ բանը հասնում է Փաշինյանին իր բուն էությունն ու առաքելությունը հիշեցնելուն` խառնվում են իրար»:

Back to top button