ՆորություններՔո ձայնը
Էրդողանական և ալիևյան վարչախմբերն ունեն բազմաթիվ տարբերություններ, բայց մի հարցում շատ նման են՝ դա սրանց հայատյաց ու գիշատիչ բնույթն է. Ոսկանյան

«Էրդողանական և ալիևյան վարչախմբերն ունեն բազմաթիվ տարբերություններ, բայց մի հարցում դրանք շատ նման են, և դա սրանց հայատյաց ու գիշատիչ բնույթն է,- ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը և հավելում,- Ցանկացած ընդառաջ քայլ, էլ չասեմ՝ բարի կամք, այս երկու բռնապետական վարչախմբերը դիտարկում են թուլության ու անզորության նշան և էլ ավելի լկտի ու հանդուգն են դառնում։
Այս առոմով մանկամիտ պատրանքներից չազատվելը ոչ միայն հանգեցնում է մեր՝ որպես պետության և ազգի, արժանապատվության ոտնահարման, այլ նաև ստեղծում է նոր վտանգներ և մարտահրավերներ»,-գրում է իրանագետը։