Նորություններ
Անկարայում կարճատև զրույց է տեղի ունեցել Փաշինյանի ու Էրդողանի միջև

Անկարայում կարճատև զրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Թայիփ Էրդողանի միջև։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ավելի վաղ Փաշինյանն ու Ալիևը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել, որին ներկա է եղել նաև Թուրքիայի նախկին վարչապետը։
Հիշեցնենք, որ թուրքական կողմի հրավերով Փաշինյանը գտնվում է Անկարայում և մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: