ՆորություններՍպորտ

Շնորհակալություն ակումբին, Փարիզ քաղաքին և նրա բնակիչներին այս 2 տարիների համար․ Մեսսի

ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է հարձակվող Լիոնել Մեսսիի կարճ մեկնաբանությունը նրա՝ փարիզյան ակումբից հեռանալու մասին հայտարարությունից հետո։

«Շնորհակալություն ակումբին, Փարիզ քաղաքին և նրա բնակիչներին այս երկու տարիների համար։ Նրանց ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- ասել է արգենտինացին:

Հարձակվողի վերջին հանդիպումը փարիզցիների կազմում կլինի 38-րդ տուրի «Կլերմոնի» դեմ խաղը:

ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը քիչ առաջ հայտարարել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ մրցաշրջանի ավարտից հետո փարիզյան ակումբից հեռանալու մասին։

Back to top button