Նորություններ

Մարտակերտում և Ասկերանում կարկուտը մեծ վնասներ է պատճառել

Վերջին օրերին Արցախի տարբեր հատվածներում տեղացած կարկուտը և քամին լուրջ վնասներ են պատճառել գյուղատնտեսությանը: Ուժեղ քամու հետևանքով վնասվել են նաեւ բնակելի տների տանիքներ:

Կարկտի, հեղեղումների ու քամու հասցրած վնասների չափը ճշտելու առաքելությամբ գյուղոլորտի պատասխանատուներն արդեն երկու օր շրջում են տուժած բնակավայրերով:

Առայժմ վաղ է խոսել աջակցման ծրագրերի մասին: Այս հարցում անելիքները պարզ կլինեն վնասի չափերը վերջնականապես ճշգրտելուց հետո:

Մանրամասներն Artsakh Public Tv-ի տեսանյութում:

 

 

Back to top button