ՆորություններՍպորտ

«Ինտերը» հյուրընկալվելիս հաղթեց «Տորինոյին»

Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց «Տորինոյին»:

Հանդիպման միակ գոլը խփեց խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը:

Տանտերերի հայտացուցակից վնասվածքի պատճառով բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Ինտերը» վաստակել է 72 միավոր և 15 միավոր է զիջում չեմպիոն «Նապոլիին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Տորինոն» 53 միավորով 9-րդն է:

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Տորինո» — «Ինտեր»՝ 0-1 (տեսանյութ)

Մարսելո Բրոզովիչ, 37

Back to top button