ՆորություններՍպորտ
ՊՍԺ-ն հաստատել է՝ Մեսսին հեռանում է թիմից

Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեռանում է թիմից:
«Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացրած երկու մրցաշրջաններից հետո Լեո Մեսսիի արկածները մոտենում են ավարտին»,- ասվում է փարիզցիների տարածած պաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը 2021 թվականի օգոստոսին է կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ, որի հետ պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին:
Աշխարհի նորընծա չեմպիոնը ֆրանսիական գրանդի կազմում մասնակցել է 74 հանդիպման, դարձել 32 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ: 35-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում դարձել է Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն և մեկ անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը: