ՆորություններՍպորտ

Սպերցյանը լավագույնն է գոլային փոխանցումների քանակով ՌՊԼ-ի 2022/23 մրցաշրջանում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը լավագույնն է գոլային փոխանցումների քանակով ՌՊԼ-ի 2022/23 մրցաշրջանում։

Այսօր «Կրասնոդարի» կիսապաշտպանը 11-րդ գոլային փոխանցումն է կատարել՝ առաջնության վերջին տուրի «Ախմատի» հետ խաղում (2-2)։

«Զենիթից» Կլաուդինյոն և «Կռիլյա Սովետովում» և «Լոկոմոտիվում» հանդես եկած Մաքսիմ Գլուշենկովը 9-ական գոլային փոխանցում են կատարել։

Նշենք, որ «Կրասնոդարն» առաջնությունն ավարտեց ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում։

Back to top button