ՄիջազգայինՆորություններ

Ուկրաինայում ստուգվել է մոտ 4800 ապաստարան. դրանցից 252-ը փակ են եղել, 893-ը՝ ոչ պիտանի

Ամբողջ Ուկրաինայում արդեն ստուգվել է մոտ 4800 ապաստարան, որոնցից գրեթե 900-ը պիտանի չեն եղել, իսկ ավելի քան 250-ը փակվել են։

Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ ստուգումն իրականացնում են ավելի քան 5300 փրկարար, ոստիկաններ և տեղի գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ։

«Այս պահի դրությամբ ամբողջ երկրի տարածքում ստուգվել է ավելի քան 4800 ապաստարան. պարզվել է, որ փակ են քաղպաշտպանության 252 օբյեկտներ, 893-ը եղել են ոչ պիտանի օգտագործման համար»,-հայտնել է նախարարը։

ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ բոլոր խախտումներն արձանագրվել են, իսկ կազմված ակտերը փոխանցվել են պատասխանատու մարմիններին՝ թերությունները վերացնելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր UNIAN-ը, ուկրաինացիները բողոքել են երկրի շատ քաղաքներում փակ կացարաններից։

Սակայն փակ կացարանների պատմության մեջ նոր զարգացում է ավելացրել հունիսի 1-ին Կիևի Դեսնյանսկի շրջանում տեղի ունեցած ողբերգությունը։ Այնտեղ օդային տագնապի ժամանակ մարդիկ չեն կարողացել մտնել պոլիկլինիկայի փակ կացարան։

Աղբյուր

Back to top button