ՄիջազգայինՆորություններ

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով առնվազն 120 մարդ է զոհվել, կա ավելի քան 600 վիրшվոր

Հնդկաստանի Օդիշա նահանգում առնվազն 120 մարդ է զոհվել մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է India Today-ը։

Գնացքները բախվել են ուրբաթ ժ.19:20-ի սահմաններում Հնդկաստանի Բալասոր քաղաքի մոտակայքում։ Կալկաթա-Չենայ մեկնող մարդատար գնացքի 10-12 վագոնները բախվել են բեռնատար գնացքին և ընկել հանդիպակաց գծի վրա։ Այնուհետ մեկ այլ մարդատար գնացք մխրճվել է վթարված վագոնների մեջ, և ևս երեք-չորս վագոն ռելսերից դուրս է եկել։ AFP գործակալության տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է ավելի քան 600 մարդ։

Շատ ուղևորներ արգելափակված մնացել են  շրջված գնացքի վագոնների տակ։

Վթարի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։

Back to top button