ՆորություններՍպորտ

WhoScored. Սելարայանը MLS-ի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

MLS-ի կանոնավոր առաջնության 16-րդ տուրում «Քոլամբուս Քրյուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Կոլորադո Ռապիդսին» և 3-2 հաշվով հաղթանակ է տարել:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել այս խաղում՝ աչքի ընկնելով հանդիպման 37-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում Սելարայանը նաև երկու գոլային փոխանցում է կատարել:

WhoScored-ը Լուկասին ընդգրկել է տուրի խորհրդանշական հավաքականում՝ ընդ որում, նա ամենաբարձր միավորներն (9,4) է ստացել տուրի լավագույն ֆուտբոլիստների շրջանում։

Սելարայանն ընդգրկվել է նաև MLS-ի կողմից կազմված տուրի խորհրդանշական հավաքականում, սակայն շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Նյու Ինգլանդի» ֆուտբոլիստ Կարլես Ժիլին (2 գոլ)։

🎥 Սելարայանի գոլն ու գոլային փոխանցումները 16-րդ տուրի խաղում․

Back to top button