ՆորություններՍպորտ

Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ հանդես կգա «Մեծ սաղավարտի» մրցաշարի 1/8 եզրափակչում

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը նվաճեց «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակչի ուղեգիր:

Երրորդ շրջանում Ավանեսյանը 3-6, 6-1, 7-5 հաշվով հաղթեց դանիացի Կլարա Թաուսոնին: Մրցախաղը տևեց 2 ժամ 20 րոպե:

Հաջորդ փուլում հայ թենիսիստուհին ուժերը կչափի Կարոլինա Մուխովա (Չեխիա)- Իրինա Բեգու (Ռումինիա) մրցախաղի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում հաղթել էր աշխարհի 12-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչին, իսկ երկրորդ շրջանում երկու սեթում 6-0, 7-5 հաշվով առավելության էր հասել ֆրանսիացի Լոլի Ժանժակիի նկատմամբ (124-րդ ռակետ):

 

Back to top button