Նորություններ
Արցախի ազատամարտիկների միությունը երեխաների համար տոնական միջոցառում է կազմակերպել
Այսօր՝ հունիսի 2-ին, Արցախի ազատամարտիկների միությունը Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակում կազմակերպել է մանկական միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱԱՄ աշխատակազմի ներկայացուցիչ Անի Բալայանը նշել է, որ ամեն տարի երեխաների համար իրենց կառույցի կողմից կազմակերպվող միջոցառումը բարի ավանդույթի է վերածվել:
«Այս տարի միջոցառումն ավելի հագեցած էր։ Նպատակը մեր փոքրիկներին ուրախություն պարգևելն էր։ Այս դժվար օրերին ամենաշատը ուզում ենք մեր բալիկներին կտրել իրականությունից ու առօրյա հոգսերից»,-տեղեկացրել է մեր զրուցակիցը։
Միջոցառման ավարտին երեխաները քաղցրավենիք են ստացել: