ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ոչ մի ազգ դեռ այսքան ուրախ չէր գնացել դեպի կործանում». Ռուբեն Մելքոնյան

Արևմուտքը, ԵՄ-ն «պատմական առաջընթաց» են արձանագրում հայ-ադրբեջանական հարաբերություններում: Սա այն դեպքում, երբ Հայաստանը չունի որևէ ձեռքբերում, իսկ Ադրբեջանը շարունակում է սպառնալ մեր անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը:

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով հարցադրմանը, թե ինչ առաջընթացի մասին է խոսում Արևմուտքը մեր տապալումների շրջանում, նշեց. «Արևմուտքը, այո՛, կարող է տեսնել պատմական առաջընթաց՝ իր համար այս տարածաշրջանում կարևորագույն խնդիրները լուծելու, իր դիրքերն ամրապնդելու և Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելու առումով: Եթե իրավական տեսանկյունից ենք նայում, այդ նույն հավաքական Արևմուտքի երկու կարևոր պետություններ՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, երկար տարիներ եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ և ընդգրկված են եղել արցախյան հակամարտության կարգավորման փուլում, մասն են կազմել տարբեր փաստաթղթերի, որտեղ քանիցս շեշտվել է Արցախի ինքնորոշման իրավունքը: Այսինքն, սրանով նրանք, ըստ էության, հերքում են իրենց նախորդ երեսուն տարվա գործունեությունը՝ համարելով, որ այդ ամբողջ պրոցեսը ոչինչ էր, և հարցը պետք է լուծվեր Ադրբեջանի քմահաճույքով…

Արևմուտքը ողջունում է Ալիևի «հումանիզմը»՝ արցախցիներին համաներելու, բայց այդ նույն Արևմուտքը չի տեսնում նույն Ալիևի կողմից ցեղասպանության իրականացումը, ֆոսֆորային ռումբերով հարվածները, անզեն մարդկանց գլխատումները և այլն… Այսինքն, սա բազմակի ստանդարտների բանեցում է, և Արևմուտքն իր այս քայլերով ևս մեկ անգամ ոչնչացնում է արևմտյան քաղաքակրթության  հանդեպ սովորական մարդկանց հավատը…»:

Back to top button