Էլինա Ավանեսյան. «Ես դեռ փորձում եմ գիտակցել, թե ինչ եմ արել»

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը խոսել է «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան դուրս գալու մասին:
«Ես դեռ փորձում եմ գիտակցել, թե ինչ եմ արել: Ինչպես միշտ, ես փորձեցի առավելագույնը, որը երբեմն բավարար չի լինում հաղթելու համար: Այս անգամ ես արեցի հնարավոր ամեն ինչ և բաց չթողեցի իմ հնարավորությունը: Հուսով եմ՝ կհաղթեմ նաև երրորդ մրցախաղում»,- 20-ամյա թենիսիստուհու խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ավանեսյանը «Ռոլան Գարոսի» երկրորդ շրջանում (134-րդ ռակետ) երկու սեթում 6-0, 7-5 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Լոլի Ժանժակին (124-րդ ռակետ):
Ռուսաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում հաղթել էր աշխարհի 12-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչին: Հայ թենիսիստուհու հաջորդ մրցակիցը կլինի դանիացի Կլարա Թաուսոնը: