ՆորություններՍպորտ

Մոուրինյոն իր մեդալը նվիրել է «Ռոմայի» պատանի երկրպագուին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի եզրափակիչում իսպանական «Սևիլիային» պարտվելուց հետո իր արծաթե մեդալը նվիրել է իտալական թիմի պատանի երկրպագուին:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ արենայում» կայացած եզրափակչի հիմնական ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով, լրացուցիչ ժամանակում գոլեր չէին գրանցվել, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Սևիլիան» հաղթել էր 4-1 հաշվով և 7-րդ անգամ նվաճել Եվրոպա լիգայի գավաթը:

Մոուրինյոն մարզչական կարիերայում առաջին անգամ է պարտվել եվրագավաթների եզրափակիչներում: Նախորդ 5 դեպքերում պորտուգալացի մասնագետի գլխավորած թիմերը հաղթել էին վճռորոշ խաղերում:

Back to top button