Նորություններ

Նախաձեռնվել է Արցախում տներ կառուցելու համար աջակցության գործընթացի օրինականության ուսումնասիրություն

ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից, դատախազական լիազորության շրջանակում, պետության գույքային շահերի պաշտպանության նպատակով, նախաձեռնվել է ԱՀ կառավարության 2015թ. հունիսի 08-ի թիվ 353-Ն որոշմամբ հաստատված՝ ԱՀ գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով մինչև 5.000.000 ՀՀ դրամի անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացի օրինականության ուսումնասիրություն:

Ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն, հայտնում են ԱՀ դատախազությունից:

Back to top button