ՄիջազգայինՆորություններ
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում փոխվել է առաջատարը

Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը, հայտնում է Bloomberg Billionaires Index-ը։
Հունիսի 1-ի դրությամբ Մասկի կարողությունը կազմում է 192 միլիարդ դոլար: Մայիսի 31-ին Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են 1,38 տոկոսով, ուստի Մասկը մեկ օրում հարստացել է 1,98 միլիարդ դոլարով: LVMH ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 2,64%-ով, ուստի նրա սեփականատեր Բեռնար Առնոն կորցրել է 5,25 մլրդ դոլար և տեղափոխվել երկրորդ տեղ՝ 187 մլրդ դոլար կարողությամբ։
Տարեսկզբից Մասկի կարողությունն աճել է 55,3 մլրդ դոլարով։
Երրորդ տեղում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 144 միլիարդ դոլարով, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը 125 միլիարդ դոլարով 4-րդն է, իսկ Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը 118 միլիարդ դոլարով 5-րդն է: