ՆորություններՍպորտ
Լուկաս Սելարայանը՝ գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Քոլամբուս Քրյուն» տանը մրցել է «Կոլորադո Ռեփիդսի» հետ եւ առավելության է հասել 3։2 հաշվով:
37-րդ րոպեին աչքի է ընկել «Քոլամբուսի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։ Նա նաեւ երկու գոլային փոխանցում է կատարել եւ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
Սելարայանը փոխարինվել է 73-րդ րոպեին:
Արեւելյան կոնֆերենցիայում «Քոլամբուս Քրյուն» 15 խաղից հետո 21 միավորով 6-րդն է։