Նորություններ

«Կանենք մեզնից կախված ամեն ինչ՝ ձեր անհոգ մանկությունն ապահովելու ու ձեր բաժին հայրենիքը ամեն գնով պահելու համար». ուղերձ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ.

Իմ սիրելի՛ փոքրիկ բարեկամներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ  ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Այսօր դուք այն դիմավորում եք անասելի ծանր պայմաններում, երբ ձեր հայրենիքը վտանգված է, ու մեծերի մտահոգություններն ու հոգսերը կամա-ակամա փոխանցվում են ձեզ:

Գիտենք, շրջափակման մեջ գտնվելով, դուք զրկված եք տարրական իրավունքներից. տաք կացարաններից, ձեզ անհրաժեշտ սննդամթերքի առկայությունից,կրթության իրավունքի լիարժեք իրացումից: Սակայն այս ամենի պատճառած տխրության կողքին՝ ձեր փոքրիկ աչուկներում պայքարի ոգին է, հայրենիքում ապրելու տենչանքն ու կամքը, որի իրացման ծանրությունը մեծերի ուսին է:

Այս տոնական օրը,ուզում եմ հավաստիացնել,որ կանենք մեզնից կախված ամեն ինչ` ձեր անհոգ մանկությունը ապահովելու ու ձեր բաժին հայրենիքը ամեն գնով պահելու համար:

Դուք եք մեր ապագան, Արցախ աշխարհի  լուսավոր գալիքը: Ու թող այն, ի հեճուկս բոլոր դժվարությունների, պայծառ լինի: Աստծո աջը ձեզ հովանի:

 

Back to top button