ՄիջազգայինՆորություններ

Թուրքական մեդիայում քննարկում են, թե ովքեր կլինեն նորակազմ կառավարության կազմում

Թուրքիայում համապետական ընտրությունների ավարտից հետո, թուրքական մեդիայում հերթական լայն քննարկման առարկան դարձել է նոր ձևավորվող կառավարության կազմը:

Ըստ այդմ՝ կան տարբեր պնդումներ կառավարություն կազմում եղած նախկին նախարարների պաշտոնանկության կամ պաշտոններին վերանշնակաման, ինչպես նաև նոր մարդկանց պաշտոն տալու վերաբերյալ:

Մայիսի 31-ին տեղի է ունենալու կառավարության կազմի վերջին նիստը, որտեղ վերջնական տեսքի պետք է բերվեն վերոհիշյալ մարմնի նշանակումներն ու հստակեցվեն նախարարների անունները:

Ըստ բրիտանական «Reuters» լրատվական գործակալության՝ մեծ հավանականությամբ կառավարության նոր կազմի մեջ կարող են մտնել երեք նոր անձ:

Նրանք են նախկին Ֆինանսների նախարարի և փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած Մեհմեդ Շիմշեքը, նախագահի խոսնակ Օմեր Չելիքը և երկրի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը:

«Reuters»-ի պնդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է կառավարության կազմում ընգրկել նոր մարդիկ, ինչի արդյունքում էլ Մեհմեդ Շիմշեքը կարող է նշանակվել գանձապետարանի և ֆինանսների նախարար: Եթե թեկուզ Շիմշեքն էլ չլինի, ապա նրա փոխարեն պաշտոնի նշանակման համար կարող է դիտարկվել ևս երկու նոր թեկնածու:

Այդ անձինք են՝ նախկինում Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար, բյուջեի կազմման հանձնաժողովի նախագահ Ջեվդետ Յըլմազն ու գանձապետարանի և ֆինանսների նախկին նախարար Լյութֆի Էլվանը:

«Նախագահը կողմ է, որ որոշ նախարարներ շարունակեն իրենց պաշտոնավարումը: Այսօր էլ կառավարության կազմի վերջին նիստն է: Սպասե՛նք, կտեսնե՛նք»,- ասել է պաշտոնյաներից մեկը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 28-ին տեղի էր ունեցել նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որի արդյուքնում երկրի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել էր նախագահի պաշտոնում:

ermenihaber.am

Back to top button