Նորություններ

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի գործով կհարցաքննվի. Սասուն Խաչատրյան

Համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով կհարցաքննվի այդ ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

«Ինձ թվում է՝ հարցաքննության կարիքը կա, կհարցաքննենք, որովհետեւ ամեն դեպքում Արսեն Թորոսյանն է զբաղեցրել Առողջապահության նախարարի պաշտոնը, եւ պարոն Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, ինչպես նաեւ քննությունն էլ մի շարք հարցեր ունի»,- ասաց Խաչատրյանը։

Back to top button