Ողբերգшկшն ավտովթшր Արագածոտնի մարզում. պարզվում է մшհшցածի և վիրшվորների ինքնությունը

Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Սասունիկ գյուղի վարչական տարածքում «Արմենիա Վայն» գինու գործարանի հարևանությամբ Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայնաված Зил մակնիշի բեռնատարին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու նշված գործարանի աշխատակիցները, դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադի բուժանձնակազմը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտովեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Зил-ը առաջ է ընթացել, իսկ Mercedes-ը վերածվել է մետաղի ջարդոնի։
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովսեփ Հովհաննիսյանը, հիվանդանոցից Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիատակության չգալով մահացավ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։