ՆորություններՍպորտ

Էդուարդ Սպերցյանը, Նաիր Տիկնիզյանը և Խորեն Բայրամյանը հրավիրվել են Հայաստանի հավաքական

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Եվրո-2024-ի ընտրական փուլում հունիսին կայանալիք խաղերին մասնակցելու համար հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է Metaratings.ru-ն:

Մեծ հավանականությամբ, հրավեր կստանա նաև «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը Թուրքիայի դեմ խաղում նորամուտը նշեց ազգային թիմի կազմում: ՀՖՖ-ն բանակցություններ է վարում նաև «Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանի հետ, սակայն նրա մասնակցությունը հունիսյան խաղերին քիչ հավանական է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքական էր հրավիրվել լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին Քարդիֆում կհյուրընկալվի Ուելսի թիմին, իսկ երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի լատվիացիներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլում դեռևս անցկացրել է մեկ հանդիպում՝ սեփական խաղադաշտում 1-2 հաշվով պարտվելով Թուրքիային:

Back to top button