ՄիջազգայինՆորություններ

Իրանական արտադրության բեռնատար ինքնաթիռը փորձնական թռիչք է կատարել

Իրանը հաջողությամբ իրականացրել է հայրենական արտադրության բեռնատար ինքնաթիռի թռիչքային փորձարկումներ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը։

Գեներալ Մոհամմադռեզա Աշտիանին այդ մասին հայտարարել է՝ ելույթ ունենալով պաշտպանության նախարարության  պաշտոնյաների հավաքում, որին մասնակցել է նաև Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին։

Նրա խոսքով՝ «Սիմորգ» ինքնաթիռը իր սերնդի օդանավի վերանախագծված և կատարելագործված տարբերակն է, որն ամբողջությամբ բավարարում է ազգային և ռազմական կազմակերպությունների կարիքները։

Իրանի պաշտպանության նախարարը նաև հավելել է, որ պաշտպանության նախարարության և գիտատար ընկերությունների փորձագետները ինքնաթիռը նախագծել են այնպես, որ այն հարմարվի երկրի եղանակային պայմաններին՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Back to top button