ՆորություններՍպորտ

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն պատանի օլիմպիականների 5-րդ միջազգային ֆորումին

Հունիսի 1-ին և 2-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում կանցկացվի պատանի օլիմպիականների՝ թվով հինգերորդ միջազգային ֆորումը: Այն ավանդաբար կազմակերպում է Ռուսաստանի Դաշնության օլիմպիական կոմիտեն: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Միջոցառմանը կմասնակցեն 14-17 տարեկան շուրջ 270 պատանի մարզիկներ՝ Ռուսաստանի Դաշնության մարզերից, Բելառուսից, Հայաստանից, Ուզբեկստանից, Սիրիայից, Նամիբիայից, Մալիից և այլ երկրներից։

Հայաստանի պատվիրակության ղեկավարը Երևանի օլիմպիական պետական մարզական քոլեջի մարզիչ- մանկավարժ Ալլա Պետրոսյանն է: Խմբում են պատանի մարզիկներ Անգելինա Կարապետյանը, Անահիտ Միքայելյանը, Արթուր Գալուստյանը և Արթուր Բաղդասարյանը:

Ֆորումի նպատակն է երիտասարդ մարզիկներին կրթել օլիմպիական գաղափարներով, արժեքներով: Սպորտը նպաստում է ազգերի միջև բարեկամության, հարգանքի, արդարության և գնահատելի այլ որակների ձեռքբերման գործին:

Միջոցառումը մասնակիցների մոտ պետք է խթանի մաքուր սպորտի ( կյանք առանց դոպինգի ) և արդար խաղի հիմնական սկզբունքների պահպանմանը:

Համաժողովին ավանդաբար ներկա են լինում բազմաթիվ անվանի մարզիկ – մարզուհիներ, չեմպիոններ:

Մասնակից երկրների ԱՕԿ-ների ներկայացուցիչների համար կանցկացվի ուսումնական սեմինար:

armsport.am

Back to top button