ՆորություններՍպորտ

2024թ․ օլիմպիական կրակը խաղերի մայրաքաղաք կհասցնեն 10 հազար հոգի

Տասը հազար մարդ կմասնակցի 2024 թվականին օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին: Այդ մասին այսօր հայտնել է «Փարիզ-2024»-ի կազմկոմիտեն:

Կրակը կվառեն Հունաստանում, ինչպես թելադրում է ավանդույթը, և 2024 թվականի մայիսի 8-ին «Բելեն» նավով կհասցվի Մարսելի նավահանգիստ։ Այնուհետև այն 60 ֆրանսիական դեպարտամենտներով կտեղափոխվի Փարիզ:

Փոխանցումավազքի «ավագներ» են ընտրվել լողի չեմպիոններ Լաուրա և Ֆլորիան Մանադուները, իսկ ջահն առաջինը կտանեն հեռացատկորդ Դիմիտրի Պավադեն և պարատրիաթլետ Մոնա Ֆրենսիսը:

Մասնակիցները կարող են լինել մարզիկներ, հասարակական գործիչներ, որոշակի արհեստների վարպետներ կամ տարբեր գործունեությամբ զբաղվող մարդիկ: Կլինեն նաև հաշմանդամություն ունեցող անձինք: 10 հազար հոգուց 3000-ը միասին կկրեն օլիմպիական կրակը, իսկ 7000-ը՝ առանձին-առանձին: Յուրաքանչյուրը կրակը կարող է կրել մոտ 4 րոպե և անցնել 200 մետր տարածություն։

Ջահակիրների մեկ երրորդը ընտրելու է կազմկոմիտեն, մյուս մեկ երրորդը` հովանավորները, իսկ վերջինը՝ օլիմպիական խաղերի մնացած գործընկերները:

Փարիզի օլիմպիական խաղերը կկայանան 2024թ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Back to top button