ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Թուրքիան նախապայմաններ առաջադրողի լեզվից անցել է պարտադրանքի». Հայկ Դեմոյան

«Թուրքիայում ավելի կարծրացած է դառնում մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ, իսկ այդ կարծրացումը նոր դրսևորում  է ստացել»,-այս մասին ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում հայտնեց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

«Շահերի բախումը բոլորովին այլ հարթության մեջ է,  և Հայաստանին այն կարող է առնչվել  այնքանով, որքանով որ շոշափում է Թուրքիա-Ռուսաստան-Արևմուտք եռանկյունին»,-նշեց Դեմոյանը:

Ըստ նրա, այժմ ունենք բոլորովին այլ իրադրություն, Թուրքիան նախապայմաններ առաջադրողի լեզվից անցել է պարտադրանքի լեզվի կիրառմանը, ու այս պահի դրությամբ ես չեմ տեսնում որևէ նախադրյալ, որի պատճառով Թուրքիան հետքայլ կկատարի, կնահանջի Ադրբեջանի հետ ռազմավարական ձևաչափից՝ հանուն հայ-թուրքական սահմանի բացման կամ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման:

«Հայաստանն այնպիսի վիճակում է, որ չի կարող  նախաձեռնող քայլ իրականացնել, մանավանդ, որ Հայաստանն անջատել է Սփյուռքի գործոնը, մի բան, որը շատ էր վախեցնում Թուրքիային»,-ընդգծեց Հայկ Դեմոյանը:

Back to top button