Նորություններ

«Մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ». Ջոնաթան Լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում հայերեն գրառում է թողել, որում ասված է․

Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 105-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ; մաղթում եմ Հայաստանին, ով իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ; մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա; մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար։

Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ:

Back to top button