ՆորություններՍպորտ

«Ինտերը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց ՉԼ-ի ուղեգիր

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում Միլանի «Ինտերը» տանը 3-2 հաշվով հաղթեց Բերգամոյի «Ատալանտային» ու գալիք մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

Տանտերերի հայտացուցակից վնասվածքի պատճառով բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Միլանյան գրանդի կազմում աչքի ընկան հարձակվողներ, բելգիացի Ռոմելու Լուկակուն ու արգենտինացի Լաուտարո Մարտինեսը, իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան: Հյուրերի գոլերը խփեցին խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը և կոլումբիացի հարձակվող Լուիս Մուրիելը:

37 խաղից հետո «Ինտերը» 69 միավորով երկրորդն է և մեկ միավոր գերազանցում է երրորդ տեղում գտնվող Հռոմի «Լացիոյին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Ատալանտան» 61 միավորով 5-րդն է:

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ինտեր» — «Ատալանտա»՝ 3-2 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 1, Նիկոլո Բարելա, 3 Լաուտարո Մարտինես, 77 — Մարիո Պաշալիչ, 36, Լուիս Մուրիել, 90+1

Back to top button