ՆորություններՍպորտ

Որ 3 թիմերը կմասնակցեն ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանին

Ավարտվեց Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին «Քովենթրին» ու «Լութոնը»։

Թիմերը հանդիպեցին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ «Լութոնը» 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց մրցակցին և դուրս եկավ Անգլիայի Պրեմիեր լիգա:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ 23-րդ րոպեին «Լութոնի» կիսապաշտպան Ջորդան Քլարկի գոլին 66-րդ րոպեին իր դիպուկ հարվածով պատասխանեց «Քովենթրիի» կիսապաշտպան Գուստավո Համերը։

Խաղի լրացուցիչ 30 րոպեներին գոլեր չգրանցվեցին։ Հանդիպման ելքը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, որում հաղթանակ տոնեց «Լութոնը» (6:5): Այսպիսով, հաջորդ մրցաշրջանում թիմը կմասնակցի Պրեմիեր լիգային։

«Լութոնի» հետ միասին ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանին կմասնակցեն նաև «Բարնլին» ու «Շեֆիլդ Յունայթեդը»։

Back to top button