ՆորություններՍպորտ

«Ֆիորենտինան» կամային հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ

Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրի խաղում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ հաղթեց «Ռոմային»։

11-րդ րոպեին հյուրերը Ստեֆան Էլ Շարավիի հարվածից հետո բացեցին հաշիվը։ Սակայն հանդիպման վերջում «մանուշակներին» հաջողվեց շրջել խաղի ելքը։

85-րդ րոպեին Լուկա Յովիչը հավասարեցրեց հաշիվը, իսկ 88-րդ րոպեին Ջոնաթան Իկոնեն կամային հաղթանակ պարգևեց «Ֆիորենտինային»՝ 2-1։

Այս հանդիպումից հետո «Ֆիորենտինան» բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական (53 միավոր); «Ռոման» մնաց 6-րդ տեղում (60 միավոր):

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ֆիորենտինա» — «Ռոմա»՝ 2:1 (տեսանյութ)

Լուկա Յովիչ, 85, Նանիտամո Իկոնե, 88 — Ստեֆան Էլ-Շաարավի, 11

Back to top button