ՆորություններՍպորտ

Կրասնոդարը ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ. Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստներն ամբողջական հանդիպում անցկացրեցին

«Կրասնոդարը» ոչ-ոքի խաղաց Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Այս հանդիպումից հետո ԲԿՄԱ-ն պահպանեց իր տեղը ՌՊԼ-ի աղյուսակի 2-րդ հորիզոնականում (55 միավոր), «Կրասնոդարը» մնաց 6-րդ հորիզոնականում (47 միավոր):

Տանտերերի մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և պաշտպան Գեորգի Հարությունյանը։

Վերջինս իր նորամուտը նշեց ՌՊԼ-ում․ 18-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ էր ընդգրկվել կրասնոդարյան թիմի կազմում ՌՊԼ-ի շրջանակում։ Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներն էլ այսօրվա խաղում ամբողջական հանդիպում անցկացրեցին։

Back to top button