ՆորություններՍպորտ

Զիդանը առաջնահերթ տարբերակ է ՊՍԺ-ի համար

Զինեդին Զիդանը շարունակում է մնալ ՊՍԺ-ի մարզչի առաջնահերթ թեկնածուն։ Ֆրանսիացի մասնագետը գլխավոր մարզչի պաշտոնում ՊՍԺ-ի սեփականատերերի գլխավոր տարբերակն է։

Պաշտոնի ևս մեկ հավակնորդ է համարվում «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։ Լուիս Կամպոսը պորտուգալացու հետ բանակցություններ է վարում փետրվարից, սակայն Ժոզեն փարիզցիների համար առաջնահերթություն չէ։

Մոուրինյուն պահեստային ծրագիր է, եթե ՊՍԺ-ն չկարողանա համոզել Զինեդին Զիդանին գլխավորել թիմը:

Քրիստոֆ Գալտիեի հեռացումը կախված է նրանից, թե արդյոք ակումբը կկարողանա համապատասխան փոխարինող գտնել մարզչին:

Նշվում է, որ ՊՍԺ-ն դրական պատասխաններ չի ստանում Զիդանի կողմից, չնայած այն հանգամանքին, որ մարզչին առաջարկ է արվել, որը թույլ կտա նրան մտնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մասնագետների եռյակը:

Back to top button