ՆորություններՍպորտ

ՊՍԺ-ն պատրաստ է տարեկան 100 միլիոն եվրո վճարել Մեսիին

Փարիզի ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, հաղորդում է լրագրող Ֆրանսուա Գալարդոն:

Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրին առաջարկել «1+1» սխեմայով պայմանագիր՝ մրցաշրջանում 100 միլիոն եվրո աշխատավարձով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսին կարող է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա» կամ տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբ: 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 39 խաղի, խփել 20 գոլ, կատարել 20 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 45 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Back to top button