Կրեմլից մեկնաբանել են Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դասավորված հանգամանքները թույլ են տալիս հուսալ, որ տեսանելի ապագայում հնարավոր կլինի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։
Նա նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները կհավաքվեն հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում, միեւնույն ժամանակ խնդիրներն ավարտական տեսքի բերելու հարցը դրված չէ:
«Գլխավորը վերջնական արդյունքն է»,- ընդգծել է Պեսկովը՝ ավելացնելով. «Այստեղ ոչ ոք ժամանակի հետևից չի ընկել»: Այդ նկատառումներից ելնելով՝ հնարավոր չէ կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ստույգ ժամկետը։
«Հանգամանքները շատ հարցերում փոխվել են: Եվ փաստացի կոնցեպտուալ առումով դրանք թույլ են տալիս տեսանելի ապագայում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման մասնակիցները դրական են գնահատել բանակցությունների ընթացքը, ինչը, ըստ նրանց, կարող է ապագայում ազդել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման վրա։