ՄիջազգայինՆորություններ
Կորեայում ինքնաթիռի դուռը բացվել է թռիչքի ժամանակ. շոկի ենթարկված ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց

Asiana Airlines ավիաընկերության ինքնաթիռի դուռը բացվել է թռիչքի ժամանակ, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ միջադեպից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Հարավային Կորեայի Տեգու օդանավակայանում։ Նշվում է, որ Չեջու կղզուց օդ բարձրացած ինքնաթիռի դուռը բացվել է օդանավակայան հասնելուց քիչ առաջ։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն որոշ ուղևորներ շոկի հետևանքով առաջացած շնչառական խնդիրներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը։
Իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները։