ՄիջազգայինՆորություններ
Կրասնոդարի վրա ԱԹՍ-ներ են հարձակվել. հրապարակվել է պայթյունի տեսանյութը

Համացանցում հայտնվել է պայթյունի տեսանյութը, որը հավանաբար առաջացել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ քաղաքի վրա հարձակվել են միանգամից երկու ԱԹՍ-ներ։ Նշվում է, որ միջադեպի հետեւանքով վնասվել է բնակելի տուն եւ գրասենյակային շենք։
Ավելի վաղ Shot Telegram ալիքը հայտնել էր, որ քաղաքի բնակիչները երկու պայթյուն են լսել։ Նշվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատել են։
Շրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը քաղաքի և շրջանի բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել և հիմնվել միայն պաշտոնական տեղեկատվության վրա։
Տարածաշրջանի օպերատիվ շտաբից հայտնել են, որ Մորսկայա փողոցում մարդկանց տարհանման տվյալները չեն համապատասխանում իրականությանը։