Նորություններ

Պուտինը հայտարարել է Լաչինի միջանցքի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման անփոփոխության մասին

Ռուսաստանը Լաչինի միջանցքի վերաբերյալ երբեք չի փոխել իր դիրքորոշումը, ինչն արտացոլված է Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը կքննարկվի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպմանը՝ պետությունների ղեկավարների մակարդակով։

Միաժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, Լաչինի միջանցքում շարունակում է լարված մնալ։ Նա խոսել է տարածաշրջան գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման մասին, ինչն ավելի է խորացնում հումանիտար աղետը։

«Ինչ վերաբերում է կարգավորմանը վերաբերող զգայուն հարցերին, Լեռնային Ղարաբաղին… Մենք դեռ հնարավորություն կունենանք եռակողմ ձևաչափով խոսել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ։ Խնդիրները շատ կարևոր և զգայուն են, վստահ եմ, որ եթե մենք, ի վերջո, չնայած բոլոր դժվարություններին, հասնենք այդ հարցերի լուծմանը, ապա դա ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և ոչ միայն երկու երկրներին, այլև ողջ տարածաշրջանին»,- ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ տվյալ իրավիճակի կարգավորմամբ շատ երկրներ են շահագրգռված:

Back to top button