«Հայաստանում իշխանություն գոյություն չունի, իսկ «ընդդիմություն» եզրույթը հարաբերական է». Գյումրիի ավագանու անդամ

Վերջին ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, ինչը բացառապես հակասում է տարիներ առաջ նրա արած այն հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է և վերջ»: Այս մասին ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում նշեց ՀՀԿ խորհրդի անդամ, Գյումրիի ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը: Նրա խոսքով՝ Փաշինյանի վերջին ասուլիսը հաշվետվություն էր ադրբեջանա-թուրքական ղեկավարությանը:
«Հիմա երկիրը պետականություն կորցնելու վտանգի առջև է կանգնած, Հայաստանում իշխանություն գոյություն չունի, իսկ «ընդդիմություն» եզրույթը հարաբերական է: Ժողովուրդը պետք է միասնականություն դրսևորի, համախմբվի ընդհանուր գաղափարի շուրջ և համատեղ ջանքերով իշխանափոխություն իրականացնի»,-ավելացրեց Միրզոյանը:
«Անկլավների հնարավոր հանձնումն անվտանգային լրջագույն խնդիրներ կստեղծի Հայաստանի համար, կվնասի Վրաստանի և Իրանի հետ մեր ռազմավարական հաղորդակցությունները»,-նշեց Նարեկ Միրզոյանը: