Էրդողանի վերընտրվելու դեպքում Թուրքիան տնտեսական խորը ճգնաժամ կապրի. Ալի Բաբաջան

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (ԺԱԿ-DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը մասնակցել է «Halk TV»-ի հեռուստահաղորդմանը, որտեղ գնահատականներ է տվել Թուրքիայի տնտեսական վիճակի վերաբերյալ:
Մասնավորապես, ըստ Բաբաջանի, եթե երկրի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ և նախագահական ընտրություններում «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մնա իշխանության ղեկին, տնտեսությանը խորը ճգնաժամ է սպասում:
«Վատից էլ վատը կա…վաղը կսկսվեն Էլեկտրաէներգիայի մատակարարման կասեցումները և հեղուկ վառելիքի հերթերը, մեր գումարով բենզին չենք կարողանա գնել, բժիշկները դեղատներում անհրաժեշտ դեղերը չեն կարողանա գտնել»,-ասել է թուրք քաղաքական գործիչը՝ հավելելով, որ Թուրքիան նախկինում այսչափ չէր խորտակվել: