Իրանի ՊՆ-ն ներկայացրել է նորագույն «Խայբար» ռազմավարական բալիստիկ հրթիռը

Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Խորեմշեհր» ընտանիքի նորագույն հեռահար ռազմավարական բալիստիկ հրթիռը, որը ստացել է «Խայբար» անվանումը եւ հանդիսանում է հրթիռների նախկին մոդելների արդիականացված տարբերակը, հինգշաբթի ասել է Իրանի Զինված ուժերի պաշտպանության եւ աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին։
«Իրանի հրթիռային հնարավորությունների կատարելագործման ճանապարհին այսօր մենք ներկայացրել ենք «Խորրեմշեհր-4» ռազմավարական բալիստիկ հրթիռը, որը նախկին հրթիռների արդիականացված տարբերակն է»,- նախարարի խոսքը մեջբերում է IRNA-ն։
Նախարարի խոսքով՝ հրթիռի առանձնահատկություններն են ռադիոէլեկտրոնային պայքարի հարձակումների եւ հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերի նկատմամբ անընկալունակությունը, տարբեր տեսակի մարտագլխիկներ օգտագործելու հնարավորությունը, շարժունակությունը եւ աշխատանքին պատրաստվելու համար անհրաժեշտ կարճ ժամանակը։ Հրթիռի հեռահարությունը երկու հազար կիլոմետր է, իսկ մարտագլխիկը մեծ պայթուցիկ հզորություն ունի։