ՆորություններՏնտեսական
Հայաստանում ՌԴ-ից ժամանած աշխատանքային միգրանտների թիվն աճել է 272%-ով

2022 թվականին Ռուսաստանից Հայաստան ժամանած աշխատանքային միգրանտների թիվը նախորդ տարվա համեմատ միանգամից աճել է 272 տոկոսով։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովային։
«Մենք ունենք տվյալ 2022 թվականի համար, ըստ որի Հայաստանի ու Ղազախստանի մասով թվերն աճում են»,- ասել է նա:
Ռուսաստանցի աշխատանքային միգրանտների թիվն աճել է նաև Ղազախստանում, որտեղ 2021 թվականի համեմատ վերջին մեկ տարվա աճը կազմել է 70 տոկոս։ Ընդ որում, Բելառուսում և Ղրղզստանում նման միտում չի նկատվել։
2023 թվականի մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ ՀՀ-ում մշտական բնակության է մնացել 108-110 հազար ռուսաստանցի: