Պետի. «Նեյմա՛ր, հեռացի՛ր ՊՍԺ-ից, վարվի՛ր Մեսիի նման»

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին հորդորել է հեռանալ փարիզյան գրանդից:
«Ես միշտ պաշտպանել եմ նրան, հատկապես, երբ վայրի ամբոխը ներխուժեց նրա տուն՝ վիրավորելով նրան և ընտանիքին, պահանջելով հեռանալ: Նրան քարշ են տալիս ցեխի մեջ, մինչդեռ արդեն երկու տարի է, որ իր վրա է տանում հիմնական բեռը։ Բայց ես նորից կասեմ՝ Նեյմա՛ր, հեռացի՛ր. վարվի՛ր Մեսիի նման, հեռացի՛ր: Մի՛ մնա այստեղ՝ Ֆրանսիայում:
Եթե ես լինեի Նեյմարը, երբեք չէի մնա այս ակումբում: Եվ ես վստահ եմ, որ նա այլևս չի ուզում մնալ այստեղ։ Կարծում եմ՝ դա լավ որոշում կլինի ՊՍԺ-ի համար, քանի որ երբ բացը վերջնական է, իմաստ չունի փորձել ինչ-որ բան շտկել։ Երկու կողմերի բարօրության համար ամեն ինչին պետք է վերջ դրվի հիմա»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է As-ը։
Հիշեցնենք, որ 31-ամյա Նեյմարի ու ակումբի պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Մեսիի պայմանագրի ժամկետը կավարտվի այս տարվա հունիսի 30-ին: