Մշակույթ/ՊատմությունՆորություններ
Շվեյցարիայում մահացել է աշխարհահռչակ երգչուհի Թինա Թըրները
Շվեյցարիայում մահացել է 83-ամյա երգչուհի, դերասանուհի և պարուհի Թինա Թըրները։ Նրա խոսնակը Reuters-ին հաստատել է աստղի մահը։
Թըրները 8 անգամ դարձել է Գրեմմիի մրցանակակիր։ Rolling Stone ամսագիրը նրան անվանել է մեր ժամանակների մեծագույն երգչուհիներից մեկը։ Թըրները վաստակել է ռոքնռոլի թագուհու կոչումը։
Ծնվել և մեծացել է Միացյալ Նահանգներում, 2013 թվականին դարձել էր Շվեյցարիայի քաղաքացի։
Վերջին տարիներին Թինա Թըրները առողջական լուրջ խնդիրներ ուներ, նա ինսուլտ է տարել, ինչպես նաև քաղցկեղ ու երիկամային անբավարարություն ուներ, ինչի համար անհրաժեշտ է եղել փոխպատվաստում կատարել։
2021 թվականի գարնանը Թինա Թըրները հայտարարել էր կարիերան ավարտելու և տեսախցիկներից հեռու մնալու որոշման մասին։