Սա մեծ քայլ է իմ կարիերայում․ Ռանոս

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ։ Բունդեսլիգան ներկայացնող ակումբի հետ Ռանոսը կնքել է 4 տարվա պայմանագիր։
«Ես շատ ուրախ եմ այս մեծ ակումբի մի մասնիկը լինելու համար: Սա մեծ քայլ է իմ կարիերայում, որին ես մոտենում եմ լիակատար մոտիվացիայով և նվիրվածությամբ»,- պայմանագիրը ստորագրելուց հետո ասել է Ռանոսը։
«Վիրկուսը շատ հետաքրքրված էր ինձով և մեծ դեր խաղաց այս տեղափոխության հարցում: Ցանկանում եմ վերադարձնել իմ նկատմամբ ունեցած հավատը, մարզումներում և խաղերում ապացուցել իմ հնարավորությունները, շատ աշխատել և արագ գտնել իմ տեղը թիմում»,- մեջբերում է Ռանոսին ակումբի մամուլի ծառայությունը։
Նա նոր ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ ներկայիս ակումբի՝ «Բավարիա 2»-ի հետ նրա պայմանագիրն ավարտվում է այս ամառ:
Հիշեցնենք՝ «Բորուսիա Մ.»-ն Գերմանիայի հնգակի չեմպիոն է: Ռանոսը Ռեգիոնալլիգայի ընթացիկ մրաշրջանում 35 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ: