Նորություններ
Փաշինյանի հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել Հայաստանում և ԼՂ-ում, բայց դա իրենց երկրի ներքին գործն է. Զախարովա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, 2022 թ.-ին Պրահայում իր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքներով ընդունված փաստաթղթի տրամաբանական շարունակությունն է:
Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Փաշինյանի այս հայտարարությունն, իհարկե, ոչ միանշանակ է ընդունվել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, բայց դա իրենց երկրի ներքին գործն է»,-նշել է նա։